Ռուսական մամուլն ակտիվորեն քննարկում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնարավոր պաշտոնանկության հարցը։ Նոր ԱԳ նախարարի թեկնածուների թվում հաճախ նշվում է Դմիտրի Պեսկովի անունը:
ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել է մարտի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Նախագահի թեկնածու և գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է 76 տոկոսից ավելի ձայն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավարտում է այցը Վրաստան, որտեղ բանակցել է Գիորգի Մարգվելաշվիլու, Գիորգի Կվիրիկաշվիլու հետ, հանդիպել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ, գրում է Независимая Газета-ն:
«Ելք» խմբակցությունը շատ վտանգավոր բան է ասում, երբ առաջարկում է հրապարակային դարձնել ոստիկանության զորքերի թվաքանակը` ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Եթե Բաքուն լրջորեն մտահոգված է ջրի հասանելիության հարցերով, կարող է Ստեփանակերտի հետ քննարկել` ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մեղադրանքները:
Առաջարկում եմ Սերժ Սարգսյանի մասին Պավել Մանուկյանի ասածը հրապարակել, որից հետո կվերադառնանք իմ մասին ասվածին` լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության կառուցվածքի մասին օրենքն ու հարակից օրինագծերի փաթեթն իր ամբողջության մեջ կազմում է պետական ապարատի գործունեության հիմքը` ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ պետիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...